🎥 Երևանի համայնքային դպրոցներում, որոշ բացառություններով, արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է:  Դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում: Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բա

րձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով՝ դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար:  



ԼՐԱՀՈՍ