🎥 Հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և
LED լուսատուներ են տեղադրվել: Շենքների սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել է CO2 գազի արտանետումը: Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն արդեն նոր, գունավոր ու լուսավոր սենյակներով են սաներին դիմավորելու: