Գալստյան. Երեւանում տրանսպորտի սակագնի բարձրացումից գնաճը կարող է կազմել 0,1% .banks.am
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Երեւանում հասարակական տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել 0,1%: «Հայաստանում ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4% է, որից 0.23%-ը պատկանում է Երեւանին:Եթե դիտարկում ենք, որ Երեւանում մարդիկ հանրային տրանսպորտից օգտվելու փաթեթներ չեն գնում եւ տրանսպորտից օգտվում են՝ վճարելով 150 դրամ, այսինքն՝ 50% թանկացում է լինում, ընդհանուր սպառողակա
ն գների ինդեքսի վրա դա ունենում է 0.1%-ի ազդեցություն»,- ասուլիս
ի ժամանակ ասել է ԿԲ նախագահը: