Կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարը կդառնա 10000 դրամ .banks.am

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ավելացնել կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափը: Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ը սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին: Բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետեւ մենք դրանք պետք է կայացնենք այնպես, որ լրացուցիչ եւ հարակից էֆեկտներ ունենան»,- կառավա

րության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ նա ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն՝ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է: «Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում եւ դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ: Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասել է վարչապետը:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն