Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը նշում է իր 90–ամյա հոբելյանը

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը հանդիսավոր արարողությամբ նշել է հիմնադրման 90-ամյակը։ Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ, թատրոնի գործընկերներ, արվեստասեր հանրություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով՝ Տիկնիկայինը ոչ թե հասարակության որևէ շերտի, այլ բոլորի թատրոնն է: Նա բարձր է գնահատել նաև թատրոնի գործունեությունը մշակույթի ապակենտրոնացման՝ արվեստի այս ժանրը մարզաբնակ երեխաներին հասանելի դարձնելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվել է թատրոնի 90-ամյա պատմական ուղին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելո

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը նշում...

վ վերջին տասնամյակում գրանցված նշանակալի ձեռքբերումներին, ստեղծագործական հաջողություններին, միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Երեկոյի ավարտին ներկայացվել են թատրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու ապագայի տեսլականը, որոնց նպատակն է ապահովել բարձրորակ արվեստի շարունակական ստեղծում, նոր բեմադրությունների իրականացում և միջազգային ճանաչելիության ընդլայնում։ Միջոցառմանը թատրոնը խորհրդանշական «Տիկնիկոն» մրցանակներ է հանձնել այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են թատրոնին. «Տիկնիկոն» մրցանակներ են հանձնվել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նա

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը նշում...

խարարությանը:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն