Իդրամի հովանավորությամբ կայացել է ՌոբոՏոն 2025 մրցույթը .banks.am
ՌոբոՏոն 2025․ իսկական տոն՝ լի ռոբոտներով, տեխնոլոգիաներով, ինտերակտիվ ժամանցով եւ, իհարկե, ֆինանսական գրագիտության բաղադրիչով։ Իդրամի եւ Mind Center-ի հերթական համագործակցությամբ այս միջոցառումը շատ սպասված իրադարձություն էր թեմայով հետաքրքրված դպրոցականների համար։ Սա բացառիկ հնարավորություն էր գաղափարների, փորձի, ինչպես նաեւ միմյանց հետ ծանոթանալու եւ շփվելու համար։ Միջոցառումը ներառում էր ռոբոտների փորձարկումներ, ցուցադրություններ, պանելային քննարկում ծնողների հետ, որի թեման էր երեխաների ապագայամետ կրթության կարեւորությունը։ «Շատ ուրախ ենք լինել ՌոբոՏոն 2025-ի գործընկերը։ Mind Center-ի հետ սա մեր հերթական համագործակցությունն է, եւ մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտվելու է նորարարությամբ, տեխնոլոգիական մտածողությամբ եւ կրթությամբ։ Կարեւոր է նաեւ, որ միջոցառումը ներառում էր ֆինանսական գրագիտության բաղադրիչ։ Ուստի կարող ենք փաստել, որ գտնվում ենք մի միջավայրում, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են ծրագրավորել, նախագծել կամ ղեկավարել ռոբոտներ, այլեւ հասկանալ, թե
ինչպես է աշխատում իրական աշխարհը՝ իր ֆինանսական բաղադրիչներով»,- ասել է Իդրամ ընկերության ԿՍՊ նախագծերի գլխավոր մասնագետ Մանե Գասպարյանը: «ՌոբոՏոն միջոցառումը կազմակերպել ենք, որպեսզի շատ երեխաներ եւ ծնողներ ծանոթանան ռոբոտաշինությանը եւ կարողանան փորձել իրենց այս ոլորտում, սիրել այն, հետաքրքրվել գիտությամբ եւ տեխնոլոգիաներով։ Շատ կարեւոր է, երբ բիզնեսն աջակցում է կրթական նախագծերին եւ դա շատ գնահատելի է։ Իդրամի հետ երկար ժամանակ ենք համագործակցում թե՛ ֆինանսական գրագիտության եւ թե՛ ՌոբոՏոնի շրջանակներում»,- նշել է Mind Center-ի հիմնադիր, տնօրեն, ՌոբոՏոն 2025-ի կազմակերպիչ Անի Խաչատրյանը:Ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, անհպում վճարումներ․ տպավորիչ ու անակնկալներով լի օրն իր ներկայությամբ էլ ավելի ուրախ ու արդյունավետ է դարձրել ֆինանսական աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից Ջունիորն, որը ոչ միայն ծանոթացրել է ֆինանսական գրագիտության կարեւոր կանոններին, այլեւ օգնել իր կրտսեր բարեկամներին կատարել իրենց կյանքի ամենաառաջին անհպում վճարումը՝ ընդամենը մեկ դրամ վճարելով ֆինանսական գրագիտության լիարժեք ու ամփոփ դասընթացի համար, որն իրականացնում են Իդրամն ու IDBank-ը՝ «Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավի շրջանակում։ Օրվա ավարտին հայտնի են դարձել նաեւ հաղթողների անունները, որոնք ստացել են արժեքավոր մրցանակներ Իդրամ ընկերության կողմից։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: