🎥 ՊՆ վարչական համալիրի դահլիճում անցկացվել է հանդիսավոր միջոցառում
ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի դահլիճում։ Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տ
ուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բանակի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության
մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: