«Օֆելյա Համբարձումյան 100». հոբելյանական համերգ և նամականիշի մարման արարողություն

Այս տարի նշվում է հայ երգի երախտավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թ

եմային նվիրված նամականիշի մարման արարողություն: Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգը: Հանդես կգա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Միջոցառմանը ներկա

կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:



ԼՐԱՀՈՍ