🎥 «Վերածննդի այգին» բարեկարգվում է

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցե
րը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Տեղադրվում է 119 աղբաման, 122 նստարան, 13 մարզասարք, 3 խաղասարք, 4 զրուցատաղավար, 2 ցայտաղբյուր: Այգին երևանցիներին կհա
նձնվի նոր ու ժամանակակից լուծումներով: