Toyota-ն պահպանել է մեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարի տիտղոսը .banks.am

Toyota Motor ընկերությունը հինգերորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով:Այդ մասին է վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրությունը, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը
։Չնայած ընկերության վաճառքի ծավալները 2024 թվականին նվազել են 3,7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա, ինչը նրան թույլ է տվել հերթական անգամ առաջ անցնել Volkswagen-ից:Անցյալ տարի Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 9,02 մլն ավտոմեքենա՝ նվազում է կազմել է 2,3%:Երրորդ տեղը զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 միլիոն ավտոմեքենա: