Փոփոխություններ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար բ

ավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը: Օրինագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն