Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է .banks.am
Հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում կայանում է BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովը: Միջոցառման Ադամանդե հովանավորն է Կոնվերս Բանկը:«Կոնվերս Բանկի համար մեծ պատիվ է հանդես գալ որպես BACEE համաժողովի Ադամանդե հովանավոր։ Վստահ ենք, որ այսօրվա փոխկապակցված աշխարհում նման հարթակները կարեւոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլեւ երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցության համար՝ հատկապես այնպիսի դինամիկ զարգացող շուկաներում, ինչպիսին մեր տարածաշրջանն է»,- ասել է բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը:Միջոցառումը միավորել է բանկային եւ ֆինանսական համակարգերի համաշխարհային առաջատարներին՝ քննարկելու համար Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բանկային ոլորտների թվայնացման, ԱԲ կիրառման, զարգացման հարցերը, հիմնական ռիսկերն ու տարբեր տարածաշրջաններում դրանք նվազեցնելու ռազմավարությունները։ Անդրադարձ կկատարվի նաեւ BACEE-ի անդամ երկրներում նոր բիզնես հնարավորություններին:Քննարկումներին Կոնվերս Բանկը
ներկայացրել եւ բանախոսությամբ են հանդես եկել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը եւ բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը:«Կոնվերս Բանկը միայն ֆինանսական հաստատություն չէ։ Մենք մեզ տեսնում ենք որպես կամուրջ, որը կապում է մեր հաճախորդներին նոր հնարավորությունների հետ, եւ միաժամանակ՝ հայկական տնտեսությունը՝ գլոբալ աշխարհի։ Այս համաժողովը կամուրջ է գիտելիքի, փորձի եւ համագործակցության համար։ Այն լիովին համահունչ է մեր առաքելությանը՝ լինել կայուն, հուսալի ու ռազմավարական ֆինանսական գործընկեր, որը կօգնի թե՛ մեր հաճախորդներին, թե՛ մեր երկրին՝ ոչ միայն կառավարել տնտեսական աճը, այլեւ այն ուղղորդել, ամրապնդել եւ վերածել կայուն զարգացման»,- ասել է Հրանտ Հակոբյանը:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: