Կայացումից զարգացում․ Լիզինգի ներկան եւ ֆինանսական գրագետ կառավարումը .banks.am

Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան եւ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիան հոկտեմբերի 10-ին կազմակերպել էին «Լիզինգ եւ ֆինանսական կառավարում» խորագրով համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել լիզինգային շուկայի զարգացման միտումները, պետական քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ ֆինանսական գրագետ կառավարման գործիքները:-ը ներկայացնում է համաժողով ժամանակ անցկացված պանելային քննարկումներից առանցքային հատվածներ:Լիզինգի շուկայի ներկա փուլն ու զարգացումըԱրսեն Բազիկյան, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահՈւրախությամբ եմ արձանագրում, որ լիզինգը Հայաստանում մեծ տեմպերով է զարգանում, կայացման փուլից անցում է կատարում զարգացման փուլ։ Կարծում եմ, որ այստեղ ինչ-որ չափով դեր է ունեցել նաեւ մեր ասոցիացիան: Ինքս մոտ 20 տարի այս շուկայում լինելով՝ արձանագրել էի բոլոր այն խնդիրները, որոնք ունեինք այս գործիքը զարգացնելու, ներդնելու ուղղությամբ: Վերջին 5 տարվա ընթացքում, երբ մեզ աջակցության եկան նաեւ պետական ծրագրերը, աննախադեպ աճ ունեցանք: Այսօր մոտ 1 մլն դոլարի հասնող ներդրումային պորտֆել ունենք: Մենք ունենք համախառն ներքին արդյունքի վրա ուղղակի ազդեցություն հենց լիզինգի ֆինանսական գործիքի շնորհիվ: Համեմատած նախկին խորհրդային միության մյուս երկրների հետ՝ առաջատար դիրքերում ենք լիզինգի առումով: Մեր հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեր տնտեսությունը բազմաճյուղ է, ունենք պետական աջակցության ծրագրեր եւ պորտֆելի 75-80% աճը գրանցվել է հենց դրանց շնորհիվ:Դավիթ Բարսեղյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետԼիզինգի կարեւորությանն եւ նպատակայնության մասին է վկայում նաեւ այն, որ 2020 թվականի ՀՀ կառավարության Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի մեկնարկից մինչ օրս վարկային պորտֆելը հասնում է 411 մլրդ դրամ, որի 70%-ը լիզինգն է կազմում։ Շուրջ 13 000 սարք-սարքավորում է ձեռքբերվել ծրագրի շրջանակում, որի ընթացքում համագործակցել ենք 23 ֆինանսական կազմակերպության հետ, իսկ շահառուների թիվը շուրջ 4500 է՝ 8500 վարկային լիզինգային պայմանագրով։ Իռա Փանոսյան, ՀՀ էկոնոմիայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետՄեծ եւ էական դեր ունեն գյուղատնտեսության ոլորտի երկու լիզինգային ծրագրերը՝ Գյուղատնտեսական տեխնիկայի եւ Ագրոպարենային սարքավորումների ծրագիրը։ Ընդհանրապես, լիզինգի գործիքը վարկային գործիքի համեմատ ունի շատ կարեւոր առանձնահատկություն․լիզինգը հնարավորություն է տալիս, որ ձեռք բերվող առարկան դառնա գրավի առարկա։ Գյուղական բնակավայրերում սա կարեւոր նշանակություն ունի, քանի որ այնտեղ հողատարածքը, բնակչի սեփականությունը շատ դեպքերում բանկերը, որպես գրավի առարկա չէին դիտարկում, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացնում։ Այս երկու ծրագրերով ունենք շուրջ 70 մլրդ դրամ, պորտֆել եւ 8500 միավորից ավելի տեխնիկա ու սարքավորում։  Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային ծրագրով նախատեսված է, որ պետք է կարողանանք աջակցել, որ տնտեսվարողները տարեկան առնվազն 500 միավոր տեխնիկա ձեռք բերեն։ Գոհունակությամբ կարող եմ նշել, որ սեպտեմբերի դրությամբ միայն այս տարի արդեն 914 գյուղտեխնիկա է ձեռք բերվել եւ ակնկալվում է, որ տարեվերջին կառավարության թիրախը կգերակատարվի։ Նույնը կարող եմ ասել Ագրոպարենային սարքավորումների ծրագրի մասին, նախատեսված առնվազն 250 միավոր տեխնիկայի թիվը եւս գերակատարվել է։Լիզինգի թիրախային ոլորտներըՍերգեյ Քոսյան, «Ինեկոբանկ» ՓԲԸ–ի կորպորատիվ բիզնեսի խթանման ծառայության օժանդակության եւ վերահսկողության բաժնի ղեկավարԼիզինգի գործիքի համար առավել թիրախային է տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտը, որտեղ տրանսպորտային պարկի թարմացման խնդիր կա։ Արտադրության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտը, որտեղ սարքավորումները թանկ արժեն, բավականին արագ է շուկան փոփոխվում եւ անընդհատ նոր սարքավորումների կարիք է առաջանում, որոնք ավելի մրցունակ արտադրանք կարող են տալ։ Մյուսը առողջապահական ոլորտն է, որը լիզինգի մեծ պահանջարկ ունի։ Այստեղ եւ ախտորոշիչ, եւ բուժման համար օգտագործվող սարքավորումները բավականին մեծ արժեք ունեն եւ շուկան արագ զարգացող է։  Հաջորդ կարեւոր ոլորտը գյուղատնտեսությունն է։ Այստեղ թե անհատները, թե կոոպերատիվները կարող են չունենալ բավականաչափ կապիտալ, սեփական միջոցներ՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար։ Լիզինգն այստեղ հիմնական գործիք է դառնում՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ապահովելու համար։Եթե ներկայացնեմ Ինեկոբանկի տվյալներով, ապա վերջին երկու տարվա ընթացքում լիզինգի ֆինանսավորման ծավալը ավելացել է երկու անգամ։ Սա խոսում է լիզինգի նկատմամբ հետաքրքրվածության աճի մասին։Մրցակցային առավելություններըՍերգեյ Քոսյան, «Ինեկոբանկ» ՓԲԸ–ի կորպորատիվ բիզնեսի խթանման ծառայության օժանդակության եւ վերահսկողության բաժնի ղեկավարԼիզինգը թույլ է տալիս կազմակերպություններին ստանալ մի քանի առավելություն։ Այն կազմակերպությունները, որոնք չունեն ֆինանսական ազատ միջոցներ, որ կարողանան ներդնել, կարող են լիզինգի տեսքով ֆինանսավորում ստանալ։ Նույնիսկ եթե կազմակերպություններն ունեն այդ միջոցները, նրանք կարող են սարքավորումները ձեռք բերել լիզինգով, իսկ ազատ դրամական միջոցները պահել այլ գործարքներ իրականացնելու համար՝ մարքեթինգային արշավներ, վաճառքների խթանում, ինչը լրացուցիչ մրցակցային առավելություն է տալիս կազմակերպություններին։ Ֆինանսական կազմակերպության տեսանկյունից լիզինգը համարվում է ավելի ցածր ռիսկային երկու առումով՝ այստեղ չկա ոչ նպատակային օգտագործելու հարց եւ գույքը հանդիսանում է ֆինանսական կազմակերպության սեփականությունը։ Հաշվի առնելով սա՝ կարողանում են իրենց թույլ տալ լիզինգը տրամադրել առանց լրացուցիչ գրավների։Ֆինանսական գրագետ կառավարումըՍողոմոն Միրզոյան, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահՖինանսական կառավարումը բիզնեսի տեսանկյունից կարելի է բաժանել երեք խոշոր փուլերի․ առաջինը կարճաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորումն է, որը Հայաստանում շատ կազմակերպություններում բացակայում է։ Պլանավորումը կազմակերպության ուղենիշն է՝ ինչ ծրագրեր է դնում իր առաջ, ինչ հոսքեր է կանխատեսում եւ ուր է գնում: Երկրորդը հաշվառումն է, եթե ֆինանսական հոսքերը ճիշտ չեն հաշվառվում, մնացածը դառնում է երկրորդական է։ Երրորդը, վերլուծությունն է։ Բիզնես հոտառությունը կարեւոր է, բայց այն պետք է հիմնված լինի թվերի վրա։ Երբ մեր կայացրած որոշումների հիմքում կան թվեր ու հիմնավորումներ, դրանք դառնում են ավելի ռեալ եւ արդյունավետ։ Այս շղթան պատկերացնելով՝ կարելի է ձեւավորել ֆինանսական կառավարման մոդելներ, որոնք բիզնեսը կդարձնեն առաջանցիկ եւ կայուն։ Ֆինանսական գրագիտությունը նաեւ շահույթի եւ հոսքերի կառավարման ճիշտ պատկերացումն է։ Լիզինգի դեպքում կարեւոր է ոչ միայն վերջինիս ներգրավումը, այլ նաեւ ակտիվի եւ պարտավորության կառավարումը։ Շատ կազմակերպություններ լիզինգը մարելու համար նոր պարտավորություններ են վերցնում՝ առանց գնահատելու իրենց կարողությունները։Ֆինանսական ռիսկերի գնահատումըԱրա Չալաբյան, «Արարատբանկի» Խորհրդի անդամ, Խորհրդին կից Աուդիտի հանձնաժողովի նախագահ, «Ներքին աուդիտորների ինստիտուտ» -ի նախագահ Ռիսկերն առաջանում են, որովհետեւ շուկաները տատանողական են, իսկ մարդիկ՝ ոչ ռացիոնալ։ Եթե ֆինանսական կառավարում կամ դրա պատասխանատու չունենք, չենք նույնականացնում ռիսկերը, չենք պատկերացնում, վերլուծություն չենք անում եւ հույսը դնում ենք բախտի վրա։ Ռիսկերի կառ

Կայացումից զարգացում․ Լիզինգի ներկան եւ ֆինանսական գրագետ կա...

ավարման համար անհրաժեշտ է ձեւավորել բուֆերներ, իրականացնել սցենարային պլանավորում եւ թեստավորում՝ հասկանալու, թե ինչպիսի ապահովության բարձիկ ունենք։ Տարբեր ոլորտներում եւ ընկերություններում ռիսկերը տարբեր են։ Ֆինանսական հոսքերի կայունության դեպքում ռիսկերը նվազում են, իսկ տատանողականության դեպքում՝ ավելանում։ Ցանկացած իրավիճակ, սակայն, ունի իր ռիսկերն ու հնարավորությունները։ Բիզնեսմենը տարբերվում է նրանով, որ առաջին հերթին տեսնում է հնարավորությունները։ Ռիսկերից ամեն գնով խուսափելն էլ իմաստ չունի, անհրաժեշտ է գնահատել ռիսկն ու օգուտը։ Բիզնեսն ինքն իր բնույթով ենթադրում է ռիսկեր։Լիզինգը՝ պարտավորությո՞ւն, թե՞ հնարավորությունԱրտակ Պողոսյան, Իրավական եւ ֆինանսական հարցերով փորձագետ- խորհրդատուՌիսկերի տեսակետից լիզինգը դրական ազդեցություն ունի օպերացիոն ծախսերի վրա։ Եթե տնտեսվարողն իր բոլոր միջոցներն ուղղում է միայն հիմնական միջոցների ձեւավորմանը, ապա խնդիր է ստեղծում իր առօրյա գործունեությունն ու ռեսուրսների վերարտադրությունը պահպանելու հարցում։ Կարճաժամկետում լիզինգի գործիքակազմի կիրառմամբ հնարավոր է ապահովել աճ եւ ընդլայնում։ Լիզինգը հնարավորություն է տալիս տնտեսվարողին մեծացնել զարգացման տեմպերն ու արդյունավետ կառավարել շուկայական ռիսկերը։ Շատ կարեւոր է նաեւ պետական մասնակցությունը՝ թե B2B, թե B2G ձեւաչափերով, որոնք խթանում են այս գործիքակազմի զարգացումը եւ դրական ազդեցություն ունեն տնտեսության վրա։Սամվել Գեւորգյան, «Բի Էս Սի»-բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ձեռնարկատեր Մեր գործարարների մեծ մասը դեռ լավ չի պատկերացնում լիզինգի պրոդուկտը՝ այն դիտարկելով պարզապես որպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ, էժան եւ արագ ստացվող փող, որովհետեւ կա կառավարության ծրագիր, կա հնարավորություն եւ դրանից փորձում են շատերն օգտվել։ Սա, իհարկե խթանում է լիզինգային գործիքակազմի կիրառումը, սակայն գործարարները հաճախ խորությամբ չեն ընկալում դրա էությունը։  Լիզինգատու կազմակերպությունները նախնական փուլում հաճախ են տրամադրում խորհրդատվական ծառայություններ։ BSC-ն էլ ArmLeasing ընկերության հետ համատեղ ունի մշակված նախագիծ, որի շրջանակում լիզինգ վերցնելուց առաջ խորհրդատվություն է տրամադրում ։ Փորձում ենք օգնել բիզնեսներին հասկանալ՝ իրենց համար առավել նպատակահարմար է լիզինգը, վարկը, թե դրանց համադրությունը, քանի որ այս հարցի պատասխանը միանշանակ չէ, այն կախված է տվյալ կազմակերպության ոլորտից, չափից եւ զարգացման փուլից։ Խորհրդատվական մոտեցումները բխում են նաեւ հենց լիզինգատու կազմակերպությունների շահերից, քանի որ նրանց համար կարեւոր է, որ հաճախորդը լինի ֆինանսապես գրագետ եւ տեղեկացված։ Հուշագրի նպատակըԱրսեն Բազիկյան, «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա»-ի նախագահՖինանսիստների ասոցիացիայի հետ միասին նպատակ ունենք տրանսֆորմացնել լիզինգային գործընթացի բոլոր մասնակիցներին՝ թե գործարարներին, թե ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին։ Ֆինանսական կառույցները պետք է փոխեն իրենց մոտեցումը՝ փող վաճառողից դառնալով լուծումներ տրամադրողներ, այդ փոփոխությանը նպաստում է կրթական մոդելների ներառումը պրոդուկտային գործիքակազմում։  Այսօր Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի հետ հուշագիր ստորագրելով՝ նպատակ ենք դրել իրականացնել այս տրանսֆորմացիան՝ գրագետ ձեւով եւ զուգահեռ շարունակելով սովորել։Սողոմոն Միրզոյան, «Ֆինանսիստների ասոցիացիա»-ի նախագահ «Ֆինանսիստների ասոցիացիան» «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա»-ի հետ համագործակցությամբ նպատակ ունի զարգացնել ֆինանսական կրթության եւ կառավարման մշակույթը, ձեւավորել առողջ ֆինանսական միջավայր, որտեղ ֆինանսական որոշումները կընդունվեն տվյալների եւ վերլուծության հիման վրա։Ասոցիացիան հուշագրի ստորագրման միջոցով ձգտում է ամրապնդել մասնագիտական համագործակցությունը, աջակցել ֆինանսական գրագիտության բարձրացմանը եւ խթանել լիզինգի գործիքի կիրառումը՝ որպես տնտեսության կայուն զարգացման կարեւոր բաղադրիչ։Անի Խչոյան, Արփի Ջիլավյան

Կայացումից զարգացում․ Լիզինգի ներկան եւ ֆինանսական գրագետ կա...



ԼՐԱՀՈՍ