Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն

Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը. ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը. ասել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ եւ վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է եւ 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի (GIZ) միջոցով: Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ վարկը կտրամադրվի երկու փուլով՝ առաջինով 26 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ, երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո վարկ եւ 1 մլն եվրո դրամաշնորհ: Գումարը կուղղվի «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը: Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:



ԼՐԱՀՈՍ