Բնակության հասցեում հաշվառման նոր կարգ. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։ Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում  Նախագիծը սահմանում է ՀՀ բնակչության հաշվառման միասնական կարգը՝ հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այն ներառում է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ-ից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները։ Բնակչության հաշվառումն իրականացվե

լու է՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, արդիականությունը և անհատական տվյալների պաշտպանությունը։ Հաշվառումն իրականացնելու է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը։ Կարգի հիմնական դրույթները  Նախագիծը մշակվել է  ՀՀ ներքին գործերի նախարարության  կողմից։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն պահանջից, որ ՀՀ կառավարությունը սահմանում է բնակչության հաշվառման կարգը։ Նախագծով նախատեսվում է ստեղծել միասնական, թվայնացված և հստակ համակարգ, որը թույլ կտա․ Կարգը նաև նախատեսում է թվայնացված գործիքներ՝ քաղաքացիների ինքնուրույն տվյալների մուտքագրման և փոփոխման համար՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։ Նոր կարգավորման կարևոր առանձնահատկություններից է այն, որ անձը կարող է հաշվառվել առանց սեփականատիրոջ համաձայնության, ինչը կկանխի անհիմն մերժումները և կպաշտպանի քաղաքացու փաստացի բնակության իրավունքը։ Նախագծի ընդունման արդյունքում․ Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.2-րդ բաժնից, որով նախատեսվում է բարելավել պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ թվայնացման և վարչարարության պարզեցման միջոցով։



ԼՐԱՀՈՍ