ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին .banks.am
Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։Կառավարությունից հայտնել են, որ նրանք քննարկել են Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բանկի
ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի եւ թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի կառավարության ռազմավարական բարեփոխումներին եւ մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման եւ ներդրումային միջավայրի բարելավման հետ։