Բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների ստացման և օգտագործման կարգը. նոր կարգավորում .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։ Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կարգը սահմանում է պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների ստացման և օգտագործման հարաբերությունները՝ ապահովելով դրանց փոխգործելիությունը և անվտանգությունը։ Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Իրավական անհրաժեշտությունը Նախագծ
ի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի պահանջներից, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է տվյալների փոխանակման և օգտագործման կարգը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի՝ Բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն պետական տարբեր շտեմարանների փոխկապակցված աշխատանքի միջոցով՝ ներառյալ անձը հաստատող փաստաթղթերի, կենսաչափական տվյալների և սահմանային կառավարման համակարգերը։ Այս փոխկապակցվածությունն իրականացվում է տվյալների փոխանակման շերտի միջոցով, որը հանդիսանում է անվտանգ և ստանդարտացված թվային միջավայր պետական համակարգերի համար։ Նախագծի ընդունման ծախսային գնահատականը հնարավոր կլինի կազմել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատանքների ավարտից հետո։ Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է Iravaban.net-ը։