🎥 Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնողին

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին:Ըստ տեղեկության` Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում:Ժամը 11.50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով:Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել

է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ