🎥 Ակբա Լիզինգ. Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն .banks.am

Հայաստանի արեւահամ խնձորով եւ ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է  հայկական կալվադոսը՝ «Շառլին»։Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։ Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն եւ կներկայացվեն նաեւ Եվրոպայում։Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արեւային պանելներով եւ շոգեկաթսայով։ «Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արե

ւային պանելներ եւ շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արեւային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշել է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։  Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



ԼՐԱՀՈՍ