Այսուհետ մինչեւ գույքի օտարման մրցույթը, կկազմվի դրա ներդրումային փաթեթ .banks.am

Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով: PROSPECT24-ի եւ Կոմիտեի միջեւ համագործակցության արդյունքում օտարման ներկայացվող անշարժ գույքերի վերաբերյալ կիրականացվեն մանրամասն քաղաքաշինական եւ ֆինանսատնտեսական վերլ
ուծություններ՝ նորագույն գործիքների կիրառմամբ: «Արդյունքում, մինչեւ գույքի օտարման մրցույթի հայտարարումը, կկազմվի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն եւ իրավական սահմանափակումները, ինչպես նաեւ՝ ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները:Գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալ դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները»,- ասվում է հաղորդագրությունում:Փաթեթը ներառելու է անշարժ գույքի տվյալներ՝ մակերես, գտնվելու վայր, նպատակային նշանակություն, զարգացման տեսլական՝ համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն՝ ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապ, վերլուծություններ՝ շուկայի միտումներ, ֆինանսական հոսքեր, կառուցապատման առաջարկներ,նա
խագծում եւ պլանավորում՝ էսքիզներ, մարքեթինգային եւ ֆինանսական պլաններ, համայնքի եւ պետական մարմինների նախնական թույլտվություններ ծրագրի իրագործման համար, ռիսկերի կառավարում՝ ռիսկերի գնահատում եւ նվազեցման քայլեր։