Քաղաքացիների ո՞ր խմբերին կտրամադրվեն անվճար և արտոնյալ դեղեր. Կառավարության նոր որոշման նախագիծ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստացող բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի ցանկը և հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող դեղերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնեն 2025թ. դեկտեմբերի 1-ից: Ներկայիս համակարգում շահառուներն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը ստանում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից: 2025թ. փետրվարի 20-ին կառավարությունն արդեն հաստատել է փորձարարական մեխանիզմի ներդրում, որով ապրիլի 1-ից սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերը հասանելի են դարձել անմիջ

ապես դեղատներից՝ հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում: Նոր նախագիծն առաջարկում է ընդլայնել այս համակարգը՝ ներառելով նաև այլ հիվանդություններ և ավելի շատ շահառուների: Նախագծով սահմանվում է հստակ ցանկ, թե բնակչության որ խմբերը կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր. Համաձայն նախագծի՝ Նախագծով սահմանվում է դեղերի հենակետային գնի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկման մեթոդաբանություն: Որոշման հիմնավորման համաձայն, նախատեսվում է՝ ՀՀ պետական բյուջեի նախագծով 2026 թվականի համար հրապարակային օֆերտայի շրջանակում տրամադրվող դեղերի ծրագրին նախատեսվում է հատկացնել 4.6 մլրդ դրամ: Նախագծի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում:



ԼՐԱՀՈՍ