Կանցկացվի Ավիամոդելային երրորդ փառատոնը

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Պաշտպանության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «Արզնի» ռազմական օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը: Փառատոնը համախմբում է ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական: Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնելու նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա Հայաստանում գործող խմբակները, բուհերը և լաբորատորիաները: Ցուցադրական հարթակում պա

տրաստի մոդելներով և ձեռքբերումներով են ներկայանալու անհատ ավիամոդելավարները, ապա նաև գործող խմբակները, բուհերն ու լաբորատորիաները: Միջոցառման մուտքն ազատ է: Փառատոնին ներկա գտնվելու համար տրամադրվում է անվճար ավտոբուս, որից օգտվելու համար անհրաժեշտ է պարտադիր լրացնել հայտ՝ հետևյալ հղումով: Ավտոբուսը ժամը 11:00-ին կշարժվի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից:



ԼՐԱՀՈՍ