Սեպտեմբերին ռուսաստանցիներն ամենից հաճախ ինքնաբուխ մեկնել են Դուբայ եւ Երեւան .banks.am

Սեպտեմբերին ռուսաստանցիների ինքնաբուխ ճանապարհորդությունների համար ամենատարածված արտասահմանյան ուղղություններն էին Դուբայը եւ Երեւանը։՝ այս մասին են վկայում OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքները։ Փորձագետները վերլուծել են արտերկրում հյուրանոցների ամրագրումները, որոնք կատարվել են տեղավորվելուց մեկ-երկու օր առաջ։Դուբայն աշնան սկզբին ինքնաբուխ ճանապարհորդությունների համար ամենատարածված արտասահմանյան քաղաքն է, որտեղ ամրագրումների 45.1%-ը կատարվել են տեղավորվելուց երկու օր առաջ։ Ճանապարհորդները գրեթե նույնքան ուղեւորվել են Երեւան (43.9%) եւ Ալմաթի (42.9%)։Բացի այդ, այն վայրերի ցանկում, որտեղ ռուսաստանցիները վերջին պահին են հյուրանոցներ ամրագրել, ներառված են Անթալիան (40.7%), Տաշքենդը (40%), Աստանան (36.9%), Թբիլիսին (36.2%), Մինսկը (36.1%), Բանգկոկը (30.7%) եւ Ստամբուլը (29.5%):



ԼՐԱՀՈՍ