Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ԱԺԽՈ-047-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ԱԺ նախագահի որոշմամբ սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է:



ԼՐԱՀՈՍ