🎥 Նապոլին կամային հաղթանակ տարավ․ Յուվեն կրեց առաջին պարտությունը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում .armsport.am

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ (2:1):
Հանդիպման հաշիվը բացեց «բիանկոներիի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ խփելով իր առաջին գոլը «ծեր սինյորայի» կազմում։ Նեապոլյան ակումբից Մուանիի գոլին պատասխանեցին Զամբո Անգիսան և Ռոմելու Լուկակուն։
Այս խաղից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վաստակած միավորները հասցրեց 53-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։