Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Ազատության հրապարակում և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում մեկնարկել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը՝ «Զարգացնել գիտությամբ» խորագրի ներքո։ Միջոցառումն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Միջոցառման ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրանք շրջել են տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտության շաբաթը պետություն-մասնավոր հաջող համագործակցության արդյունք է և իրականացվում է միջազգային ձևաչափերին համապատասխան: «Գիտության շաբաթ անցկացնելու առաջնային նպատակն է հանրայնացնել գիտությունը և նպաստել դրա մասին իրազեկվածության բարձրացմանը, խրախուսել երիտասարդներին, դպրոցականներին, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներին, որպեսզի հետաքրքրվեն գիտությամբ: Նախագիծն ընդգրկում է ինչպես Երևանը, այնպես էլ մարզերը. հանրությունը մեկ ամբողջ շաբաթ ապրելու է գիտությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։ Նա նշել է, որ առաջիկայում քննարկման կներկայացվի գիտության զարգացման ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են այսօրինակ միջոցառումները: Նախարարը հաջողություն է մաղթել միջոցառման մասնակից գիտական կառույցներին, իսկ հանրությանը՝ բացահայտումներով լի շաբաթ: Գիտության շաբաթն անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ հասարա

Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

կության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելով գիտության կարևորությունը։ Նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը: Հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարքն այս տարի ներգրավել է Երևանի և ՀՀ բոլոր մարզերի շուրջ 300 դպրոցի և մանկապարտեզի՝ նպատակ ունենալով համախմբել ավելի քան 50,000 այցելուի: Գիտության շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Վեց օր շարունակ Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները կներկայացնեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի ոլորտները: Գիտության շաբաթին միացած մանկապարտեզներում և դպրոցներում կկազմակերպվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ: Միջոցառումների ծրագիրը ներառում է երեք հիմնական թեմատիկ ուղղություն․ Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը



ԼՐԱՀՈՍ