Անվտանգ և ապահով կրթական միջավայր. սեպտեմբերը նվիրված էր ճանապարհային երթևեկության անվտանգությանը

2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», ինչի շրջանակում սեպտեմբերին ՀՀ դպրոցներում իրականացվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն» թեմայով միջոցառումներ: Որպես ամսվա ամփոփում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում կազմակերպված «Եկեք երթևեկենք անվտանգ» միջոցառմանը, որը ներկայացրել են 4-6-րդ դասարանների աշակերտները: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ նաև երեխաների միջոցով է հասարակությունը սովորում անվտանգության կարևորության մասին: «Անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում սեպտեմբերին անցկացվող միջոցառումները նվիրված էին ճանապարհային անվտանգ երթևեկությանը: Վստահաբար, երեխան հենց դպրոցից պետք է սովորի ցանկացած կանոնի հետևելու կարևորությունը, որպեսզի մեր հասար

Անվտանգ և ապահով կրթական միջավայր. սեպտեմբերը նվիրված էր ճան...

ակությունը դառնա ավելի օրինապահ ու ապահով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ տարվա ավարտին կարձանագրվի՝ դպրոցներն ավելի ապահով ու անվտանգ են դարձել: Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կկազմակերպվեն միջոցառումներ. յուրաքանչյուր ամիս դրանք նվիրված կլինեն անվտանգության որևէ թեմայի (կիբերանվտանգություն, բռնության կանխարգելում, բուլինգ, թմրամիջոցների շրջանառության կանխարգելում և այլն): Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել

Անվտանգ և ապահով կրթական միջավայր. սեպտեմբերը նվիրված էր ճան...

բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։



ԼՐԱՀՈՍ