Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է մինչեւ 19:00 .banks.am

Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղն անցել է երկարացված աշխատանքային ռեժիմի: Այժմ մասնաճյուղում հաճախորդները սպասարկվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-19:00-ն: Մասնաճյուղի հասցեն՝ Երեւան, Մաշտոցի պողոտա 22/2:«Այս որոշումը Յունիբանկի կողմից իր հաճախորդներին եւս մեկ ընդառաջ քայլ է եւ նրանց հանդեպ հոգածության ռազմավարության մի մասը:Յունիբանկի թիմը մշտապես աշխատում է էլ ավելի բարելավել սպասարկման որակը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջներն ու մասնաճյուղային ցանցի համար մշակելով ճկուն ռեժիմ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Մասնավորապես, «Դալմա» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի՝ 12:3
0-20:30, իսկ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-21:30, իսկ շաբաթ օրը՝ 11:30-21:30: «Իսակով» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ն: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: «Միաժամանակ՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է մոբայլ հավելվածները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Դա կարեւոր ուղղություն է բանկի զարգացման համար, քանի որ գնալով ավելի շատ հաճախորդներ են նախընտրում բանկային գործարքները կատարել առցանց»,- ասվում է հաղորդագրությունում: