Ինեկոբանկը ճանապարհ է բացում էլեկտրական բեռնատարների եւ մեքենաների ձեռքբերման համար .banks.am

Ինեկոբանկը Armenian Auto Show-ի շրջանակում համախմբել էր տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող իր բիզնես հաճախորդներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ներկայացնելու կանաչ ֆինանսավորման իր լուծումները։ Նախաձեռնությունն ուղղված էր խթանելու բիզնեսների համար նախատեսված էլեկտրական բեռնատարների եւ էլեկտրամոբիլների կիրառումը, որը թույլ կտա ընկերություններին միաժամանակ բարձրացնել արդյունավետությունը եւ ներդրում անել կայուն ապագայի համար։ Ինեկոբանկի կողմից առաջարկվող Ֆինանսավորման առանձնահատկությունները• Մինչեւ $3 միլիոն (կամ համարժեք դրամ) ֆինանսավորում• Մինչեւ 15% cashback՝ ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում Ինեկոբանկը այս հնարավորությունները տրամադրում է իր ֆինանսական գործընկեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում բանկն այս տարի ստացել է $15 միլիոնի ֆինանսավորում, որն ուղղվելու է Հայաստանում կանաչ ներդրումների խթանմանը՝ այդ թվում նաեւ էլեկտրական բեռնատարներ եւ մեքենաներ ձեռք բերելուն։ Լրացուցիչ հնարավորություն բիզնեսների համարԷլեկտրական բեռնատարների գնման դեպքում բիզնեսները, կախված իրենց գործունեության ոլորտից (արտադրություն, բեռնափոխադրումներ, տուրիզմ եւ այլն), կարող են օգտվել նաեւ ՀՀ կառավարության արտադրողականության խթանման նպատակային ծրագրից եւ ստանալ մինչեւ 10% սուբսիդավորում մինչեւ 42 ամիս ժամկետով։«Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր բիզնես հաճախորդներին այնպիսի գործիքներով, որոնք կնպաստեն նրանց աճին, ծախսերի նվազեցմանը, գործառնական արդյունավետության բարձրացմանը եւ միեւնույն ժամանակ ներդրում կլինեն շրջակա միջավայրի պահպանման գործում։ Էլեկտրական բեռնատարների եւ մեքենաների ֆինանսավորումը մեր առանցքային ուղղություններից է։ Մեր վստահելի գործընկեր EBRD GEFF ծրագրի հետ համագործակցության շրջանակում մենք միավորում ենք մեր ջանքերը եւ հասանելի դարձնում միջազգային ֆինանսական գործիքները տեղական բիզնեսների համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստում ենք նաեւ Հայաստանում կայուն տնտեսության ձեւավորմանը եւ էներգաարդյունավետ ապագայի կառուցմանը»,-նշել է Ինեկոբանկի Կորպորատիվ հաճախորդների հաշիվների կառավարման բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը։ «ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի առաքելությունն է աջակցել բիզնեսներին՝ ներդրումներ կատարել կլիմայական փոփոխություններին դիմակայող եւ կայուն զարգացմանն ուղղված լուծումներում՝ խթանելով էկոլոգիապես պատասխանատու տնտեսական աճը, նվազեցնելով ծախսերը եւ նպաստելով Հայաստանի ավելի կանաչ ու դիմակայուն ապագային։ Մենք ուրախ ենք աջակցել Ինեկոբանկին իրենց ջանքերում՝ կառուցելու կայուն տնտեսություն», - ասել է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին։ Միջոցառման հատուկ հյուրերը՝ Ինեկոբանկի գործընկեր բիզնեսներն էին, որոնք առաջինն են հնարավորություն ստացել ծանոթանալու ֆինանսավորման նոր հնարավորություններին եւ տեղում ուսումնասիրել էլեկտրական բեռնատարների մոդելներ։ Միջոցառմանը, որպես էլեկտրամոբիլ մատակարարող ընկերություններ, ներկա էին «Վակ Մետալ» եւ «Պանդա Մոթորս» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հյուրերին ներկայաց

րել են իրենց էլեկտրական բեռնատարների եւ էլեկտրամոբիլների մոդելները՝ ընդգծելով դրանց տնտեսական ու բնապահպանական առավելությունները, իսկ ներկաները շրջայց են կատարել եւ տեղում հնարավորություն ունեցել ընտրել իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան առաջարկը։ Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի եւ բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաեւ ՎԶԵԲ-ի վստահելի եւ երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման եւ մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 1992 թվականից ի վեր, Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ։ Այս միջոցների կեսը ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը, իսկ մյուս կեսը՝ հանրային ենթակառուցվածքների բարելավմանը։ ՎԶԵԲ-ը կարեւորում է ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտների զարգացումը՝ կայունության եւ տնտեսական բազմազանության աջակցությամբ։