Ձերբակալվածների խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ թմրամիջոցներ
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալել ու Մարտունու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի։Ավագի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի 5 գրամից ավելի զանգվածով ծխամորճ։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան իրացրել էր մյուս ձերբակալվածը:Մեթամֆետամին է հայտնաբերվել նաև 22-ամյա երիտասարդի խուզարկությամբ:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: