Ձերբակալվածի մոտ սինթետիկ թմրամիջոց կար. Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 22-ին` ժամը 18.30-ին, Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք բերել ու պահում է թմրանյութ և այդ պահին գտնվում է Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քաղաքային աղբանոցի մոտ։Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19.10-ին Մուշի խճուղում նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:Նրա խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար «ՊՎՊ» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, նաև` շագանակագույն հետքերով փայլաթիթեղ։Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վ

արչություն։ Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ