Առյուծը վերադարձել է. Հարոյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ .armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»: «Առյուծը վերադարձել է»,- ասվում է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Անցնելով «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցը` Հարոյանը 2008 թվականին իր կարիերան սկսել է Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Պատանի» թիմում։ 2009 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Կիլիկիայի» դեմ (3:0) պատասխան խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»։

Հաջորդ մրցաշրջանում Վարազդատն ամրապնդվել է թիմի հիմնական կազմում և աստիճանաբար դարձել «Փյունիկի» առանցքային խաղացողներից։ Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է 181 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։ 2016 թվականի ամռանը Հարոյանը տեղափոխվել է իրանական «Փադիդե» ակումբ, որտեղ 1 տարի հանդես գալուց հետո, կարիերան շարունակել է Եկատերինբուրգի «Ուրալում»։ Հետագայում հայ ֆուտբոլիստը խաղացել է ռուսական «Տամբովում», ղազախական «Աստանայում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։
2021-22 թթ. Վարազդատ Հարոյանը ելույթ է ունեցել իսպանական «Կադիսում», որտեղ անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ՝ դառնալով Իսպանիայի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։