Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավարական մոտեցումները .banks.am

Երեւանում սկսվել է Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկային Ֆորում 2025»-ը։ Կոնվերս Բանկը ֆորումում ներկայացրել են Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը, Համապատասխանության ապահովման բաժնի պետ-Համապատասխանության գլխավոր պատասխանատու Ադրինե Թարխանյանը, Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի եւ պատժամիջոցների համապատասխանության գլխավոր պատասխանատու) Զարուհի Ավակիմյանը: Հաճախորդների հարմարավետության ու միջազգային պահանջների ապահովումը՝ առաջնային նպատակՆելլի Քոչարյանը մասնակցել է երկու պանելային քննարկման՝ Current Environment and Future of Trade Finance in Armenia եւ Mitigating Sanctions Circumvention Risks in Banking: Նա անդրադարձել է Հայաստանում առեւտրի ֆինանսավորման, ինչպես նաեւ միջազգային փոխանցումների ոլորտում ներկա վիճակին, հիմնախնդիրներին եւ դրանց հաղթահարման ուղղությամբ Կոնվերս Բանկի կողմից իրականացվող քայլերին։Նրա խոսքով՝ առեւտրի ֆինանսավորման եւ միջազգային փոխանցումների ոլորտում հիմնական մարտահրավերները պայմանավորված են պատժամիջոցների հետեւանքով սահմանված ավելի խիստ կանոններով։«Կոնվերս Բանկը ձեռնարկում է էական քայլեր հաճախորդներին բարձրորակ սպասարկում ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ հետեւելով գործընկեր կառույցների, թղթակից բանկերի պահանջներին եւ ներքին իրավական կարգավորումները համահունչ դարձնելով միջազգային նորմերին։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատակիցների մասնագիտական զարգացմանն ու համակարգերի ավտոմատացմանը։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր ջանքերը բարձր են գնահատվել գործընկերների կողմից», – նշել է նա։Կայուն զարգացման օրակարգը՝ համատեղ աշխատանքի արդյունքԱդրինե Թարխանյանը ներկայացրել է Կոնվերս Բանկի մոտեցումները կայուն եւ սոցիալապես պատասխանատու ֆինանսավորմանը՝ մասնակցելով ESG Integration: Driving Sustainable Finance պանելային քննարկմանը։Նա շեշտել է, որ կայունության եւ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ժամանակակից տնտեսության պարտադիր պայման է։«Բանկային համակարգը, որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր եւ տնտեսության շարժիչ ուժ, ունի որոշիչ դեր։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել ESG օրակարգը՝ ազդելով ոչ միայն ֆինանսական համակարգի, այլեւ երկրի զարգացման վրա», – ասել է Ադրինե Թարխանյանը։Նա կարեւորել է նաեւ նորարարական լուծումների, այդ թվում՝ կանաչ պարտատոմսերի, կայուն, կանաչ ֆինանսավորման պրոդուկտների մշակման ու ներդրման անհրաժեշտությունը:Հանձնառությունն ու համապատասխան մշակույթը՝ կայունության գրավականRobust Risk Management: Understanding sanctions and compliance քննարկման ընթացքում Զարուհի Ավակիմյանը խոսել է պատժամիջոցների համապատասխանության ապահովման մասին։Նրա դիտարկմամբ՝ արդյունավետ համակարգի հիմքում ոչ միայն տեխնի

Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավ...

կական լուծումներն են, այլեւ կառավարման ռազմավարական մոտեցումները։«Կարեւոր է բարձր ղեկավարության հանձնառությունը, համապատասխան մշակույթի ինտեգրումը բանկի բոլոր ստորաբաժանումներում, ինչպես նաեւ ծրագրային արդյունավետ լուծումների ներդրումը։ Հենց այս գործոնների համադրությամբ է հնարավոր ստեղծել կայուն եւ վստահելի համակարգ։ Միեւնույն ժամանակ կարեւորում ենք աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումն ու մշտական հետադարձ կապը՝ խնդիրներից խուսափելու համար», – նշել է Զարուհի Ավակիմյանը։Երկօրյա ֆորումին մասնակցում են ոչ միայն Հայաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչները, այլեւ՝ միջազգային գործընկերներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից եւ Վրաստանից։Նշվում է, որ ֆորումն իրականացվում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի եւ ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավ...



ԼՐԱՀՈՍ