🎥 Սպանվածի դին հայտնաբերվել է դաշտում. Շիրակի քրեական ու համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի` նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին:Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ:Նույն օրը` ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։Սեպտեմբ

երի 19-ի երեկոյան Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերվել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին:30-ամյա տղան կալանավորվել է։Դեպքի ամբողջական հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ