Գուսանագյուղում հայտնաբերվել է 270 գրամ մարիխուանա և կանեփի թփեր. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գուսանագյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը բակում կանեփ է աճեցնում, խորդանոցում՝ պահում մարիխուանա։Սեպտեմբերի 17-ին նա ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 29-ամյա երիտասարդի տան բակում և խորդանոցում հայտնաբերվեց 270 գրամ մարիխուանա և կանեփի 16 բույս։Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ ` Ծանու
ցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: