Հուշանվեր թղթադրամ իրացնողին Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են

Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Սարկավագի փողոցում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ գնումների դիմաց վճարել են կեղծ 50.000-անոց թղթադրամով:Դեղատուն մեկնած Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.50-ի սահմաններում անհայտ անձը գնել է 12.000 դրամ արժողության դեղորայք, ինչի դիմաց վճարելով 50.000 հուշանվեր թղթադրամով և ստացել է 38.000 դրամ մանր:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամն իրացրել է Աբովյան քաղաքի 37-ամյա

բնակչուհին: Նա սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել է։37-ամյա կինը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Կատարվում է նախաքննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ