ԱՄՆ-ը մտադիր է $145 միլիոն տրամադրել «Թրամփի ուղի» նախագծին .banks.am

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը:  «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել  $145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսա

վորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առեւտրի, ենթակառուցվածքների, կարեւորագույն հանքանյո

ւթերի մատակարարման շղթաների եւ միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն