Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին banks.am

Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Յուփեյի օգտատերերը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել էր իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Յուփեյ ընկերությունը միացել է Open QR ենթակառուցվածքին։ Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը, նախ ողջունելով ենթակառուցվածքին արդեն իսկ միացած գործընկերներին, տեղեկացրել է, որ ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների հետ ընթանում են բանակցություններ, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։
«Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար»,- ասել է Արսեն Քդենյանը։«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։
Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», - ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից)։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։