Գաբրիելա Հարությունյանը՝ Աբու Դաբիի փառատոնի արագ շախմատի չեմպիոն .banks.am

13-ամյա Գաբրիելա Հարությունյանը դարձել է Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնի մինչեւ 13 տարեկան աղջիկների արագ շախմատի չեմպիոն։Օգոստոսի 15-ից 24-ը Գաբրիելան մասնակցել է մրցաշարին Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ, իսկ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը, կրկին բանկի ֆինանսավորմամբ, Մոնտենեգրոյում ուժերը կփորձի Եվրոպայի աղջիկների եւ պատանիների առաջնությանը։2025 թ. Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների չեմպիոնն Աբու Դաբիում նաեւ մասնակցել է Ladies Blitz մրցաշարին՝ անցնելով կանանց լավագույն տասնյակ, ինչպես նաեւ մեծապես բարելավել իր վարկանիշը։Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին ն

վաճելով Երեւանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 եւ Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն՝ պատանի շախմատիստուհին ստացել է նաեւ ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։«Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարեւոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում եւ առանցքային տարր՝ բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում»- նշվում է հաղորդագրության մեջ։
