🎥 Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի․ Կումայրիի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի մի երիտասարդ ձեռք բերում և Գյումրի քաղաքի տարբեր վայրերում փաթեթներով տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոց։Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 22-ին: Երեկոյան ժամը 8-ին Գյումրու «Գորկու» անվան կենտրոնական զբոսայգում տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին` 24-ամյա երիտասարդը դիմեց փախուստի: Հետապնդումը կարճ տևեց: Հասնելով Տերյան փողոց` երիտասարդը փախչելիս մի քանի փաթեթ գցեց բակերից մեկում, ապա բռնվեց ու ձերբակալվեց։Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ` ընդհանուր մոտ 14 գրամ մարիխուանայով: Նա հայտնեց, որ մարիխուանան իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև
զբոսայգում երիտասարդի տեղադրած հինգ և փախչելիս նետած ութ փաթեթները։24-ամյա օտարերկրացին կալանավորվել է:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: