Երեւանում ուղեվարձը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել .banks.am

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ առաջիկայում կքննարկվեն «միասնական տոմսային փաթեթների սակագների կիրառման վերանայման հնարավորությունները»:Հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։
Փետրվարի 11-ի Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետեւյալ փոփոխությունները՝ 10 ուղեւորություն․ 2000 դրամ, օգտագործման ժամկետը՝ 45 օր՝ ներկայիս 2200 դրամի եւ 30 օրվա փոխարեն։ 300 դրամ․ օգտագործման ժամկետը՝ 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ 1 օր․ 900 դրամ՝ անսահմանափակ ուղեւորություններ՝ ներկայիս 8 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։
7 օր․ 5000 դրամ, անսահմանափակ ուղեւորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։