Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեց

Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։Գողոնը հայտնաբերվել է։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն

ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ