Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր գնել է $100 միլիոնի պարտատոմսեր .banks.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր գնել է ավելի քան $100 միլիոնի կորպորատիվ, պետական եւ մունիցիպալ պարտատոմսեր։ ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ֆինանսական փաստաթղթերը։Թրամփի երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Ինչպես նշված է նյութում, հունվարի 21-ից սկսած` նա ավելի քան 600 ֆինանսական գործարք է կատարել արժեթղթեր գնելու համա

ր։ Յուրաքանչյուր գործարքի ճշգրիտ գումարը չի բացահայտվում։Օրինակ՝ ամերիկացի առաջնորդը գնել է Citigroup-ի, Morgan Stanley-ի, Meta-ի, Qualcomm-ի եւ այլ ընկերությունների կորպորատիվ պարտատոմսեր, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքների, նահանգների եւ շրջանների կողմից թողարկված նմանատիպ արժեթղթեր։Գործակալությունը նշում է, որ ձեռ

ք բերված պարտատոմսերը վերաբերում են այն թողարկողներին, որոնք կկարողանային օգտվել Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ քաղաքականության փոփոխությունների դեպքում։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ