🎥 Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է
Օգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց:Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շիրակի քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողոթյունը կատարել է Գյումրիի Կամոյի փողոցի 42-ամյա բնակիչը: Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 15.25-ին, նա հայտնաբերվեց Գյումրու Գերցենի փողոցի մի տնակում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:Նա խոստովանեց արարքը,
իսկ նրա խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ողջ գողոնը:Հանգամանքները նախաքնությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: