Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ:Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի բաց պատուհանով: Ըստ տանտիրուհու՝ սեղանին դրված դրամապանակից գողացել էին փող:Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին համատեղ: Պարզվեց, որ պատուհանը բաց լինելու հանգամանքից օգտվել է տանտիրուհո
ւ 29-ամյա ազգականուհին:Ահազանգից մոտ երկու ժամ անց նա տեղափոխվեց վարչություն, որտեղ խոստովանեց արարքն ու ներկայացրեց հափշտակած գումարը` 153 հազար դրամ և 100 դոլար:Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: