🎥 Ակբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը .banks.am

Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձեւավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Ակբա բանկից հայտնել են, որ գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքրված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարեւորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ ֆերմերների երիտասարդացում, եւ մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։Ակբա բանկը, լինելով Հայաստանի գյուղոլորտի ֆինանսավորման առաջատարը, ներկայացրել է իր թվային գործիքակազմը, ֆինանսավորման հնարավորություններն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ունենալ հավասար պայմաններ եւ հասանելիություն դեպի նորարար լուծումներ։«Ակբան էլ 30 տարի առաջ եղել է ստարտափ։ Այն ժամանակ մեր ստարտափը ընդամենը գաղափար էր, իսկ այսօր Ակբան Հայաստանի առաջատար ու կայուն ֆինանսական կառույցներից մեկն է եւ կարեւոր դեր ունի ոչ միայն երկրի գյուղոլորտի ֆինանսավորման, այլ նաեւ բուն տնտեսության զարգացման գործում։ Երիտասարդների համար կնշեմ՝ ոգեշնչվե՛ք լավ օրինակներով, առա՛ջ գնացեք եւ իմացեք, որ աջակցելու ենք այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։Sevan AgriTech Summit-ում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ կրթությանն ու երիտասարդ մասնագետների ներգրավման հնարավորություններին։ Ֆրանսիակա

ն Crédit Agricole խմբի IFCAM համալսարանի գլխավոր տնօրեն Գիյոմ Լեֆեւրը նշել է, որ փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գյուղատնտեսների կրթության մեջ, իսկ Ակբա բանկը կարող է առանցքային դեր ունենալ՝ կապ ստեղծելով սերունդների միջեւ։«Այսօր առնչվում ենք փոփոխվող աշխարհին, որը մարտահրավերներ է բերում տնտեսության բոլոր ճյուղերի համար ամբողջ աշխարհում։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար կարեւոր դեր ունեն թվային լուծումները, որոնք կօգնեն գյուղատնտեսներին ավելի ճիշտ կառավարել իրենց տնտեսությունները»,- ասել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: