Վարձակալած բնակարանից փող գողացած տղամարդը ձերբակալվեց Գորիսում

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում գտնվող և վարձակալությամբ տրված իր բնակարանից գողացել են 80 հազար դրամ:Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի 44-ամյա բնակիչը: Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ՝ հուլիսի 22-ին 44-ամյա տղամարդը Գորիսում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմե
ղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: