🎥 Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային փաթեթում կար առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 44 գրամից ավելի: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ:Տղամարդիկ ու փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվել են:Ն

ախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ