ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ

Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակել է 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումը: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է վերջին երկու օրերին նախագծի վերաբերյալ հնչած դիտարկումներին ու մտահոգություններին, տվել պարզաբանումներ: Խոսելով պետության հարատեւությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին` վարչապետը նշել է, որ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը:

«Կա պետություն` մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն` մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրք ունենալուն եւ այլ հարցերի: Մանրամասները` տեսանյութում:



ԼՐԱՀՈՍ