«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկում է համագործակցությունը «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիայի» հետ .banks.am

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տեղեկացնում է «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ի հետ նոր գործընկերության մասին, որն ուղղված է Հայաստանում ֆինանսական գրագիտության և կրթական նորարարության բարձրացմանը:Համագործակցության շրջանակում «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտ-դեսպանների ցանցի համար կիրականացնի ֆինանսական գրագիտության դասընթաց՝ նրանց տալով գործիքակազմվ՝ տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու և իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար: «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն նաև առատաձեռն նվիրատվություն է կատարել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Կայծ» նախաձեռնությանը՝ Հայաստանում կրթական ծրագրերի համար առաջին սոցիալական նորարարական ինկուբատորին: «Կայծ»-ի միջոցով «Դասավանդի՛ր, Հայաստանի շրջանավարտ-դեսպանները կարող են սկսել սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են կրթության և գյուղական համայնքների մարտահրավերները:«Անչափ շնորհակալ ենք «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ին կրթ

ության միջոցով Հայաստանի ապագայի մեջ ներդրումներ կատարելու համար», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը: «Այս գործընկերությունը ոչ միայն խթանում է ֆինանսական գրագիտությունը, այլև խթանում է նորարարության ոգին, որը կարևոր է երկարաժամկետ դրական փոփոխությունների համար»:«Մենք հանձնառու ենք իրական արդյունքների հասնելուն՝ գործնական կրթություն, չափելի ազդեցություն և երկարաժամկետ փոփոխություններ: Այս համագործակցությունը քայլ է նոր սերնդին վստահություն ներշնչելու և իրենց ապագան կերտելու համար», - ասաց «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ի փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանը: